EnglishՀայերենРусский
  • Գլխավոր
  • Հարմարություններ
  • Բլոգ
Ընտրել բնակարան

Մենյու

Ընտրել բնակարան
  • Գլխավոր
  • Հարմարություններ
  • Բլոգ
EnglishՀայերենРусский

06 Feb 2024

Pallada-ում բնակարանը՝ կայուն եկամտի աղբյուր

Հաշվարկված քայլերի և շուկայի մանրամասն ուսումնասիրության դեպքում անշարժ գույքի ձեռքբերումը կարող է շահավետ ներդրում լինել, այսինքն՝ գնելով բնակարան՝ դուք կարող եք այն հանձնել վարձակալության և ապահովել կայուն եկամուտ: 

Ինչո՞ւ է զբոսաշրջային քաղաքում բնակարանի ձեռքբերումը շահավետ ներդրում

Հատկապես զբոսաշրջային քաղաքում բնակարանի գնումը կարող է լինել ձեռնտու՝ պայմանավորված հանգստի գոտիներում բարձր կենսամակարդակով, զբոսաշրջիկների կողմից այդ տարածքների նկատմամբ մեծ հետաքրքրությամբ, ենթակառուցվածքների և սպասարկման ոլորտի զարգացմամբ:

Զբոսաշրջային քաղաքում տների և բնակարանների պահանջարկը բարձր է մարդկանց մեծ հոսքի պատճառով: Շատերը նախընտրում են բնակարան կամ տուն վարձակալել, քան հանգիստն անցկացնել հյուրանոցներում՝ հաշվի առնելով համեմատաբար մատչելի արժեքը: 

Հիանալի ներդրում կարող է լինել նաև ապարտ-հյուրանոցի համարի գնումը: Հանգստի մեկնողներից շատերի համար այն գրավիչ է, քանի որ հնարավորություն է տալիս օգտվելու հյուրանոցային բազմաթիվ ծառայություններից: Սեփականատերերի համար ևս ապարտ-հյուրանոցի սենյակի ձեռքբերումը հարմար է, քանի որ ազատում է մի շարք առօրյա հարցերի մասին մտածելուց:

Այսպիսով՝ լավ ուսումնասիրելով շուկան, տեղանքի առանձնահատկությունները, տվյալ տարածքում անշարժ գույքի առաջարկն ու պահանջարկը, վարձակալների նախընտրությունները՝ բնակարանը կարելի է վերածել եկամտի աղբյուրի:

Ինչո՞ւ ձեռք բերել բնակարան Pallada-ում

Յուրօրինակ համալիր Pallada-ում բնակարան ձեռք բերելու պատճառները բազմաթիվ են՝ գեղատեսիլ բնության գրկում լինելուց մինչև շքեղ ապրելակերպի և կատարյալ հանգստի համար ստեղծված պայմաններ: Սակայն գնորդներից շատերը նախընտրում են դառնալ բնակարանի սեփականատեր՝ հետագայում այն որպես ապարտ-հյուրանոցի համար վարձակալության հանձնելու և կայուն եկամուտ ստանալու համար: Նրանցից մեկը կարող եք լինել դուք:

Կապվե՛ք մեզ հետ՝ Pallada-ի մասին հավելյալ տեղեկություններ ստանալու, բնակարանի ձեռքբերման պայմաններին ծանոթանալու և ամրագրելու համար:

060 444 777 

Ծաղկաձոր, Ծաղկունյաց հրապարակ 4

Երևան, Հ․ Թամրազյան 1/2

Ձեզ հնարավոր է նաեւ դուր գա

Ինչո՞ւ դառնալ Pallada-ի բնակիչը

06 Feb 2024

Ինչո՞ւ դառնալ Pallada-ի բնակիչը

Pallada-ն յուրօրինակ ձևաչափով համալիր է, որը համատեղում է առօրյա կյանքը, հանգիստը, առողջությունը, սպորտն ու ժամանցը։
Ինչո՞ւ է Ծաղկաձորը գրավիչ բազմաթիվ զբոսաշրջիկների համար

23 Jan 2024

Ինչո՞ւ է Ծաղկաձորը գրավիչ բազմաթիվ զբոսաշրջիկների համար

Ծաղկաձորը Հայաստանի զբոսաշրջային սիրված քաղաքներից է: Այն հիասքանչ բնության, պատմամշակութային վայրերի, հանգստի համար ստեղծված բազմաթիվ պայմանների շնորհիվ գրավում է ինչպես տեղացի, այնպես էլ օտարերկրացի զբոսաշրջիկների ուշադրությունը: 

© 2024 All rights reserved. This site is made by

New Sity projectsNew Sity projects
Երևան, Հրաչյա Թամրազյան 1/2

Ընդհանուր դրույթներր եւ պայմանները Գաղտնիության քաղաքականություն

+374 44 477 477+374 60 444 777

© All rights reserved. This site is made by