EnglishՀայերենРусский
  • Գլխավոր
  • Հարմարություններ
  • Բլոգ
Ընտրել բնակարան

Մենյու

Ընտրել բնակարան
  • Գլխավոր
  • Հարմարություններ
  • Բլոգ
EnglishՀայերենРусский

23 Jan 2024

Ինչո՞ւ է Ծաղկաձորը գրավիչ բազմաթիվ զբոսաշրջիկների համար

Ծաղկաձորը Հայաստանի զբոսաշրջային սիրված քաղաքներից է: Այն հիասքանչ բնության, պատմամշակութային վայրերի, հանգստի համար ստեղծված բազմաթիվ պայմանների շնորհիվ գրավում է ինչպես տեղացի, այնպես էլ օտարերկրացի զբոսաշրջիկների ուշադրությունը: 

Գեղատեսիլ բնությունը

Ծաղկաձորը Թեղենիս լեռան լանջին է՝ Մարմարիկ գետի ձախ ափին, և աչքի է ընկնում առողջարար կլիմայով ու գեղեցիկ բնությամբ: Իսկ զբոսաշրջիկներից շատերը կարևորում են հանգիստն էկո միջավայրում անցկացնելու հանգամանքը: Բնությանը մոտ վայրերը, որոնք առանձնանում են մաքուր օդով և կանաչ տարածքներով, գեղագիտական հաճույք են պատճառում, ապահովում են բարենպաստ պայմաններ առողջության համար ու դրական ազդեցություն են ունենում անձի հուզական վիճակի վրա: Բացի դրանից՝ էկո միջավայրերում կյանքի որակն ավելի բարձր է: 

Պատմամշակութային վայրերն ու հանգստի համար ստեղծված պայմանները

Ծաղկաձորը հնարավորություն է տալիս հանգիստը վայելելու տարվա բոլոր եղանակներին: Արշավներ, դահուկավազք, ձնասահք, հեծանվավարություն… Ե՛վ պասիվ հանգստի, և՛ էքստրեմալ ժամանցի սիրահարներից յուրաքանչյուրն անկասկած գտնում է ժամանցի իր հոգեհարազատ տարբերակը և անմոռանալի պահեր անցկացնում: 

Ծաղկաձորում են Կեչառիսի վանական համալիրը, Լեռնադահուկային հանգստավայրը, Օրբելի եղբայրների տուն-թանգարանը, ճոպանուղին, զիփլայնը: Կարճ ժամանակում քաղաքից կարելի է հասնել Բջնիի ամրոց և Սևանա լիճ: 

Հանգիստը լիարժեք են դարձնում բարձրակարգ հյուրանոցները, ռեստորանները, ժամանցի վայրերն ու անհրաժեշտ ենթակառուցվածքները:

 

Ինչպե՞ս դառնալ Ծաղկաձորի բնակիչը

Դուք կարող եք դառնալ հիասքանչ Ծաղկաձորի բնակիչը՝ ձեռք բերելով բնակարան քաղաքի կենտրոնում կառուցվող Pallada համալիրում:

Կապվե՛ք մեզ հետ՝ Pallada-ի մասին տեղեկություններ ստանալու և բնակարանի ձեռքբերման պայմաններին ծանոթանալու համար:

 

Հասցեներ՝ 

Ծաղկաձոր, Ծաղկունյաց հրապարակ 4

Երևան, Հ․ Թամրազյան 1/2

Ձեզ հնարավոր է նաեւ դուր գա

Pallada-ում բնակարանը՝ կայուն եկամտի աղբյուր

06 Feb 2024

Pallada-ում բնակարանը՝ կայուն եկամտի աղբյուր

Հաշվարկված քայլերի և շուկայի մանրամասն ուսումնասիրության դեպքում անշարժ գույքի ձեռքբերումը կարող է շահավետ ներդրում լինել, այսինքն՝ գնելով բնակարան՝ դուք կարող եք այն հանձնել վարձակալության և ապահովել կայուն եկամուտ: 
Ինչո՞ւ դառնալ Pallada-ի բնակիչը

06 Feb 2024

Ինչո՞ւ դառնալ Pallada-ի բնակիչը

Pallada-ն յուրօրինակ ձևաչափով համալիր է, որը համատեղում է առօրյա կյանքը, հանգիստը, առողջությունը, սպորտն ու ժամանցը։

© 2024 All rights reserved. This site is made by

New Sity projectsNew Sity projects
Երևան, Հրաչյա Թամրազյան 1/2

Ընդհանուր դրույթներր եւ պայմանները Գաղտնիության քաղաքականություն

+374 44 477 477+374 60 444 777

© All rights reserved. This site is made by