Pallada-ն Ծաղկաձորի կենտրոնում է՝ ճոպանուղու, զիփլայնի, Կեչառիսի վանական համալիրի մոտակայքում:
Բնակելի համալիրում գործելու է շուրջօրյա անվտանգության ծառայության:
Pallada-ն առաջարկում է անհրաժեշտ պայմաններ հարմարավետ ապրելակերպի համար:
Pallada-ում հիասքանչ է ամեն ինչ, նույնիսկ՝ պատուհաններից բացվող տեսարանը։
Pallada-ն կառուցվում է հանգստի գոտի Ծաղկաձորի սրտում՝ Ծաղկունյաց հրապարակ 5 հասցեում, և համատեղում է առօրյա կյանքը, հանգիստը, առողջությունը, սպորտն ու ժամանցը։
8 մասնաշենքից բաղկացած ինքնատիպ բնակելի համալիրի յուրաքանչյուր բնակարան հյուրանոցային համար է. այստեղ նախատեսվում են շուրջօրյա կոնսիերժ, բնակարանների մաքրման և անվտանգության ծառայություններ:
Pallada-ն հնարավորություն է տալիս վայելել կատարյալ հանգիստը տարվա բոլոր եղանակներին:
Pallada-ում գործելու են լողավազան, սպա, մարզասրահ, թենիսի կորտ, կլինեն ամենագնացների, ձնագնացների կայանման հնարավորություն և դահուկների պահոց-չորանոց:
Համալիրում նախատեսվում են ընդարձակ կանաչապատ և բարեկարգ բակային տարածք, սուպերմարկետ, ռեստորաններ, սրճարաններ, կինոթատրոն, մանկական բացօթյա խաղահրապարակ և խաղասրահ:
Կլինեն ստորգետնյա ավտոկայանատեղիներ և ուղղաթիռի հարթակ տանիքում:
Ծաղկաձորում New City Projects-ի գրասենյակը Ծաղկունյաց հրապարակ 5 հասցեում է՝ Pallada-ի շինհրապարակի հարևանությամբ, և զբաղվում է միայն Pallada-ի բնակարանների վաճառքով: Այնտեղ կարող եք տեղեկություններ ստանալ համալիրի վերաբերյալ և ծանոթանալ բնակարանների ձեռքբերման պայմաններին:
Մեր աշխատակիցները սիրով կօգնեն գտնել ձեր երազանքի տունը:
New City Projects-ը Հայաստանում ոլորտի առաջատար ընկերություններից է, որը կատարում է կառուցապատում Երևանում և մարզերում:
Կազմակերպությունը, ունենալով երկար տարիների փորձ և արհեստավարժ թիմ, իրականացնում է ինչպես մասնավոր կառուցապատում, այնպես էլ ներդրումային սոցիալական ծրագրեր:
New City Projects-ի համար առաջնային են բարձր որակն ու հարմարավետությունը, ուստի ընկերության բոլոր նախագծերը վստահվում են լավագույն ճարտարապետական արվեստանոցներին և շինարարական կազմակերպություններին։