
11 Nov 2025
Յուրաքանչյուր անուն իր պատմությունն ունի։ Pallada-ն՝ Ծաղկաձորի սրտում գտնվող նորակառույց բնակելի համալիրը, նույնպես ունի իր յուրահատուկ պատմությունն ու կոնցեպտը։
Այն, ինչպես լավ ֆիլմը, միավորում է սյուժետային տարբեր գծեր, որոնք արձագանքում են մարդկանց սրտերում և մտքերում, հատկապես՝ նրանց, ովքեր լինելու են բնակելի համալիրի ապագա բնակիչները։
Pallada-ն ավելին է, քան պարզապես բնակելի համալիր, և մեր գործունեությունն ավելին է, քան նորակառույց բնակարանների վաճառք։ Այն վայր է, որտեղ միավորվում են բնության ոգեշնչող գեղեցկությունը, կյանքի բարձր որակը, ներդրումների լայն հնարավորությունները և Հայաստանի մշակութային հոգին։
Ժամանակակից լուծումներով նորակառույց բնակարաններ ներառող բնակելի համալիրն անվանակոչվել է Աթենաս Պալլասի՝ հին հունական դիցարանում իմաստության, ռազմի, արհեստների և արվեստների աստվածուհու անունով։
Աթենաս Պալլասը խորհրդանշում է ուժի և բանականության ներդաշնակ միավորումը։ Հենց այս հավասարակշռությունն էլ դարձել է Pallada-ի գաղափարական հիմքը․ ժամանակակից ոճ՝ միավորված ավանդական ջերմության հետ, և նորարարական տեխնոլոգիաներ՝ լրացված շրջակա միջավայրի և պատմության հանդեպ հարգանքով։
Pallada-ն ստեղծվել է՝ դառնալու լավագույն միջավայրը ձեր կյանքի, հանգստի և զարգացման համար։ Այն միավորում է շքեղությունն ու հարմարավետությունը, նորարարությունն ու ջերմությունը, ինչպես նաև այն ուժը, որ գալիս է պատմությունից և ավանդությունից։
Մեր նախագծի հիմքում ևս մեկ հետաքրքիր կոնցեպտուալ շեշտադրում կա։ Աթենաս Պալլասը Հին Հունաստանի 12 մեծ օլիմպիական աստվածներից էր, իսկ Ծաղկաձորը՝ քաղաք, որն իր պատմությամբ կապված է օլիմպիական շարժման հետ։
1967-ին այստեղ բացվել է մարզական կենտրոն՝ նախատեսված ԽՍՀՄ սպորտային հավաքականներին Մեխիկոյի ամառային օլիմպիական խաղերին նախապատրաստելու համար։ Բարձրլեռնային կլիման, մաքուր օդը և մեղմ ջերմաստիճանային պայմանները կատարյալ պայմաններ էին ստեղծում մարզումների և վերականգնման համար։
Այդ ժամանակից ի վեր Ծաղկաձորը դարձել է այն վայրը, որտեղ մարդիկ ոչ միայն հանգստանում են, այլև վերականգնում ուժերը, ստանում ոգեշնչում և վստահություն՝ այն հատկությունները, որոնք առանձնապես գնահատված էին նաև Հին Հունաստանում։
Pallada-ի գաղափարը կյանքի է կոչվել Ծաղկաձորի բնության գրկում՝ գեղատեսիլ լեռների, անտառների և բյուրեղյա մաքուր օդի մեջ։
Սա այն տարածքն է, որը կդառնա ձեր սիրելի անկյունը ջերմ և հյուրընկալ Հայաստանում, որտեղ պատմությունն ու ավանդույթները միահյուսվում են ժամանակակից լուծումների հետ՝ ձեր հարմարավետ առօրյայի, խաղաղ և լուսավոր ապագայի համար։
Այստեղ անցյալը չի հակադրվում ներկային․ դրանք ներդաշնակորեն միաձուլվում են՝ մարմնավորվելով անշարժ գույքի տեսքով և ամփոփվելով ժամանակակից ճարտարապետության, բնապահպանական կայուն լուծումների և մանրուքների նկատմամբ ուշադրության մեջ։
Գնելով նորակառույց բնակարան Pallada-ում՝ դուք ոչ միայն ձեռք եք բերում անշարժ գույք, այլև հաստատուն քայլ եք կատարում դեպի պրեմիում կենսակերպ։ Բացի դրանից՝ համալիրի յուրաքանչյուր բնակարան շահավետ ներդրում է ապագայի համար և արժեքավոր ակտիվ, որը կփոխանցվի ձեր ընտանիքին՝ տարիներ շարունակ պահպանելով իր արժեքը։
Ծաղկաձորը շարունակում է մնալ ուժի, վստահության և ոգեշնչման քաղաք, իսկ Pallada-ն դառնում է նրա նոր էջը՝ ժամանակակից, կայուն և արժեքավոր նախագիծ նրանց համար, ովքեր ձգտում են և պատրաստ են հասնել ավելիին։
Այստեղ պարզապես չեն ապրում։ Այստեղ ձևավորում են ապագան՝ ըստ այն սցենարի, որտեղ յուրաքանչյուրը դառնում է սեփական պատմության գլխավոր հերոսը։
Համալիրի մասին ավելին իմանալու և բնակարան պայմաններին ծանոթանալու համար զանգահարեք +374 60 444 777հեռախոսահամարով կամ այցելեք մեր գրասենյակներ՝

19 Jun 2026

16 Sep 2025

27 Feb 2026