Ընտրել բնակարան
EnglishՀայերենРусский
  • Գլխավոր
  • Հարմարություններ
  • Բլոգ
+374 44 477 477

Մենյու

Ընտրել բնակարան
  • Գլխավոր
  • Հարմարություններ
  • Բլոգ
EnglishՀայերենРусский

27 Feb 2026

New City Projects-ը՝ Los Angeles Times-ի Armenia Special Report հատուկ հրապարակման մեջ

Ստեղծելով հարմարավետություն

 

New City Projects-ը համաձայնագիր է ստորագրել Best Western հյուրանոցային ցանցի հետ։ Ընկերությունը բաց է նոր համագործակցությունների և ներդրումային առաջարկների համար։

Ընկերությունը Հայաստանը դիրքավորում է որպես հեռանկարային ներդրումային ուղղություն։

New City Projects-ը Հայաստանի ամենաազդեցիկ կառուցապատողներից է, որը նոր շունչ ու որակ է հաղորդում քաղաքային կյանքին, հարմարավետությանն ու երկարաժամկետ արժեքներին ինչպես Երևանում, այնպես էլ երկրի կարևոր մարզային կենտրոններում։ Գործադիր տնօրեն Վահե Դավթյանի գլխավորությամբ ընկերությունը վաղուց դուրս է եկել պարզապես բնակելի համալիրներ կառուցելու շրջանակից։ Այն ստեղծում է կենսամիջավայր, որը բարձրացնում է կյանքի որակը և դիրքավորում Հայաստանը որպես գրավիչ ուղղություն սփյուռքահայ և օտարերկրյա ներդրողների համար, հատկապես՝ Կալիֆորնիայից։

«Մեր տեսլականն է՝ օգնել, որ Հայաստանը դառնա ժամանակակից, կյանքի համար հարմարավետ և աշխարհին ինտեգրված պետություն»,- նշում է Վահե Դավթյանը։ Այս տեսլականի հիմքում պարզ մի փիլիսոփայություն է. «Մեր գլխավոր նպատակն է փոխել մեր բնակիչների կյանքի որակը։ Շատերը չեն էլ պատկերացնում, թե որքան հաճելի ու հարմարավետ կարող է լինել իրենց առօրյա կյանքը, մինչև անձամբ չեն զգում դրա առավելությունները»։

 

Տարբերակներ՝ յուրաքանչյուր կենսակերպի համար

New City Projects-ի նախագծերի առանձնահատկություններից մեկը ամբողջական կենսամիջավայրերի ստեղծումն է։ «Այսօր յուրաքանչյուր նախագիծ մշակելիս մենք ձգտում ենք ստեղծել ամբողջական էկոհամակարգ, որտեղ կենսականորեն անհրաժեշտ բոլոր ենթակառուցվածքները հասանելի են առավելագույնը մեկ կիլոմետր հեռավորության վրա»,- շեշտում է Վ. Դավթյանը։ Այս փիլիսոփայությունն ակնառու է այնպիսի նախագծերում, ինչպիսին է Աճառյան բնակելի համալիրը, որտեղ բնակարաններին կից կառուցվում են մանկապարտեզներ, կանաչապատ գոտիներ և ստորգետնյա ավտոկայանատեղիներ։

Պրեմիում սեգմենտում New City Projects-ը նոր նշագիծ է սահմանում այնպիսի նախագծերով, ինչպիսին է Novem Residence-ը։ Այստեղ շքեղությունը արտացոլված է ոչ թե ավելորդ ճոխությամբ, այլ բացառիկ հարմարավետությամբ, անձնական տարածքի գաղտնիությամբ և նորագույն լուծումներով։ Բարձրակարգ ձայնամեկուսացումը, խելամիտ հատակագծերը, ստորգետնյա հարմարավետ մուտքերն ու տանիքի տեռասները արտացոլում են ընտանեկան կյանքի իրական պահանջների խորը ընկալումը։ «Մեզ համար տունը միայն ապրելու վայր չէ. այն հարմարավետության, կենսակերպի և ընկերների հետ հաճելի պահեր կիսելու մասին է»,- նշում է Վահե Դավթյանը։ Այս արժեքները հոգեհարազատ են հատկապես արտերկրում ապրող հայ ընտանիքներին, ովքեր փնտրում են հայրենիքի հետ կապող իմաստալից միջավայր։

«Մարդիկ հաճախ չեն գիտակցում, թե որքան կարող է բարելավվել իրենց կյանքի որակը, քանի դեռ չեն ապրել կատարյալ հարմարավետությամբ նախագծված տանը»։

Երևանից դուրս ընկերության ծավալած գործունեությունը և Ծաղկաձորի Pallada նախագիծը ցույց են տալիս մարզերում բացառիկ համալիրներ ստեղծելու մեծ պոտենցիալը։ Բացառիկ համագործակցության շնորհիվ համալիրում կգործի Best Western Premier հյուրանոցը, ինչը թույլ է տալիս Pallada-ում հաջողությամբ միավորել հարմարավետ կյանքը, տուրիզմն ու շահավետ ներդրումները։ Իսկ Երևանի Նորք-Մարաշ թաղամասում կառուցվող Lotus-ի նման նախագծերն էլ ավելի են մեծացնում New City Projects-ի գրավչությունը սփյուռքահայ գնորդների համար՝ առաջարկելով էկոլոգիապես մաքուր, ընտանեկան միջավայր և բարձրակարգ հարմարություններ։

Ներդրողների վստահության հիմքում բացարձակ թափանցիկությունն է։ «Մենք Հայաստանի ամենանորարար ընկերությունն ենք»,- ասում է Վ. Դավթյանը։ Դրա վառ ապացույցն են շինարարության ընթացքի օնլայն հեռարձակումները (live stream), նախագծերի ընթացքին իրական ժամանակում հետևելու հնարավորությունն ու տպավորիչ 3D վիզուալիզացիաները։ Խոսելով շուկայի հեռանկարների մասին՝ նա հավելել է. «Այժմ ներդրում կատարելու լավագույն պահն է. շուկան երիտասարդ է, և տնտեսական աճի ու սահմանների բացման հետ մեկտեղ գները միանշանակ աճելու են։

New City Projects-ն իր «Լոտուս», «Պալլադա», «Աճառյան» և «Նովեմ Ռեզիդենս» նախագծերով վերափոխում է հարմարավետության և առօրյա կյանքի որակի մասին պատկերացումները։

 


Los Angeles Times, 20 փետրվարի, 2026 թ., Լոս Անջելես

Ձեզ հնարավոր է նաեւ դուր գա

Ինչի՞ց սկսել բնակարան գնելու գործընթացը․ ուղեցույց գնորդների համար

19 Mar 2026

Ինչի՞ց սկսել բնակարան գնելու գործընթացը․ ուղեցույց գնորդների համար

Անշարժ գույք գնելը կյանքի կարևորագույն և ամենախոշոր ֆինանսական քայլերից մեկն է: Այս հոդվածում New City Projects-ի թիմը կօգնի ձեզ հասկանալ, թե իրականում ինչից է պետք սկսել բնակարանի ընտրությունը:
Ինչո՞ւ է Ծաղկաձորը գրավիչ բազմաթիվ զբոսաշրջիկների համար

27 Aug 2025

Ինչո՞ւ է Ծաղկաձորը գրավիչ բազմաթիվ զբոսաշրջիկների համար

Ծաղկաձորը Հայաստանի զբոսաշրջային սիրված քաղաքներից է: Այն հիասքանչ բնության, պատմամշակութային վայրերի, հանգստի համար ստեղծված բազմաթիվ պայմանների շնորհիվ գրավում է ինչպես տեղացի, այնպես էլ օտարերկրացի զբոսաշրջիկների ուշադրությունը: 
Հայաստան․ ճանապարհորդությունից դեպի կյանք

19 Jun 2026

Հայաստան․ ճանապարհորդությունից դեպի կյանք

New City Projects ընկերության տնօրեն Վահե Դավթյանի հարցազրույցը «Աէրոֆլոտ» ամսագրում (հունիս, 2026 թ.)

© All rights reserved. This site is made by

New Sity projectsNew Sity projects
+374 44 477 477+374 60 444 777
Երևան, Հրաչյա Թամրազյան 1/2

Ընդհանուր դրույթներր եւ պայմանները Գաղտնիության քաղաքականություն

© All rights reserved. This site is made by