EnglishՀայերենРусский
  • Գլխավոր
  • Հարմարություններ
  • Բլոգ
Ընտրել բնակարան

Մենյու

Ընտրել բնակարան
  • Գլխավոր
  • Հարմարություններ
  • Բլոգ
EnglishՀայերենРусский

06 Feb 2024

Ինչո՞ւ դառնալ Pallada-ի բնակիչը

Pallada-ն յուրօրինակ ձևաչափով համալիր է, որը համատեղում է առօրյա կյանքը, հանգիստը, առողջությունը, սպորտն ու ժամանցը։

Բնակելի համալիր՝ զբոսաշրջային քաղաքի կենտրոնում

Pallada-ն կառուցվում է Հայաստանի զբոսաշրջային սիրված քաղաք Ծաղկաձորում՝ Ծաղկունյաց հրապարակ 5 հասցեում: Գեղատեսիլ բնությամբ աչքի ընկնող քաղաքը հնարավորություն է տալիս վայելելու հանգիստը տարվա բոլոր եղանակներին: Այստեղ ստեղծված են անհրաժեշտ պայմանները և՛ պասիվ հանգստի, և՛ էքստրեմալ ժամանցի համար: 

Քաղաքը Թեղենիս լեռան լանջին է՝ Մարմարիկ գետի ձախ ափին: Ծաղկաձորում են Կեչառիսի վանական համալիրը, Լեռնադահուկային հանգստավայրը, Օրբելի եղբայրների տուն-թանգարանը, ճոպանուղին, զիփլայնը: Կարճ ժամանակում քաղաքից կարելի է հասնել Բջնիի ամրոց և Սևանա լիճ: 

Անհրաժեշտ պայմաններ՝ հիասքանչ ապրելակերպի համար

8 մասնաշենքից բաղկացած համալիրի յուրաքանչյուր բնակարան հյուրանոցային համար է: Այստեղ նախատեսվում են շուրջօրյա կոնսիերժ, բնակարանների մաքրման և անվտանգության ծառայություններ: 

Pallada-ում գործելու են լողավազան, սպա, մարզասրահ, թենիսի կորտ: Կլինեն ստորգետնյա ավտոկայանատեղիներ և ուղղաթիռի հարթակ տանիքում, ամենագնացների, ձնագնացների կայանատեղի ու դահուկների պահոց-չորանոց: Համալիրում նախատեսվում են ընդարձակ կանաչապատ և բարեկարգ բակային տարածք, սուպերմարկետ, ռեստորաններ, սրճարաններ, մանկական բացօթյա խաղահրապարակ և խաղասրահ: 

Բնակելի համալիրի շինավարտը նախատեսվում է 2026 թվականին:

Բնակարանի ձեռքբերման պայմանները

Pallada-ում բնակարան կարելի է գնել մի քանի տարբերակով: 

Հիփոթեքային վարկով ձեռքբերման դեպքում մենք համագործակցում ենք Ameriabank-ի հետ: Կանխավճարը 10% է, տարեկան տոկոսադրույքը՝ 13-13,5%: 

Իսկ տարաժամկետ վճարմամբ գնելու դեպքում անհրաժեշտ է նախապես վճարել գումարի 15%-ը, մնացածը՝ մինչև շինավարտ:

Հավելյալ տեղեկությունների համար զանգահարե՛ք 060 444 777 հեռախոսահամարին կամ այցելե՛ք New City Projects-ի գրասենյակներ:

Հասցեներ՝ 

Ծաղկաձոր, Ծաղկունյաց հրապարակ 4

Երևան, Հ․ Թամրազյան 1/2



Ձեզ հնարավոր է նաեւ դուր գա

Ինչո՞ւ է Ծաղկաձորը գրավիչ բազմաթիվ զբոսաշրջիկների համար

23 Jan 2024

Ինչո՞ւ է Ծաղկաձորը գրավիչ բազմաթիվ զբոսաշրջիկների համար

Ծաղկաձորը Հայաստանի զբոսաշրջային սիրված քաղաքներից է: Այն հիասքանչ բնության, պատմամշակութային վայրերի, հանգստի համար ստեղծված բազմաթիվ պայմանների շնորհիվ գրավում է ինչպես տեղացի, այնպես էլ օտարերկրացի զբոսաշրջիկների ուշադրությունը: 
Pallada-ում բնակարանը՝ կայուն եկամտի աղբյուր

06 Feb 2024

Pallada-ում բնակարանը՝ կայուն եկամտի աղբյուր

Հաշվարկված քայլերի և շուկայի մանրամասն ուսումնասիրության դեպքում անշարժ գույքի ձեռքբերումը կարող է շահավետ ներդրում լինել, այսինքն՝ գնելով բնակարան՝ դուք կարող եք այն հանձնել վարձակալության և ապահովել կայուն եկամուտ: 

© 2024 All rights reserved. This site is made by

New Sity projectsNew Sity projects
Երևան, Հրաչյա Թամրազյան 1/2

Ընդհանուր դրույթներր եւ պայմանները Գաղտնիության քաղաքականություն

+374 44 477 477+374 60 444 777

© All rights reserved. This site is made by