Ընտրել բնակարան
EnglishՀայերենРусский
  • Գլխավոր
  • Հարմարություններ
  • Բլոգ
+374 44 477 477

Մենյու

Ընտրել բնակարան
  • Գլխավոր
  • Հարմարություններ
  • Բլոգ
EnglishՀայերենРусский

17 Dec 2025

New City Projects-ը համագործակցության համաձայնագիր է կնքել BWH Hotels-ի հետ

Best Western-ը մուտք է գործում Ծաղկաձոր․ New City Projects-ի հետ ստորագրվել է համագործակցության պայմանագիր Պալլադա պրեմիում համալիրի համար: Բարձր սպասարկման ստանդարտներ սահմանելը և ապահովելը շուտով իրականություն կդառնա Հայաստանում նոր կոնցեպտ առաջարկող Pallada բազմաֆունկցիոնալ բնակելի համալիրում:

Best Western Hotels միջազգային հյուրանոցային ցանցի Եվրոպայի, Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի զարգացման գծով տնօրեն Ստեֆան Դուբբելինգը և New City Projects ընկերության գլխավոր տնօրեն Վահե Դավթյանը  դեկտեմբերի 10-ին ստորագրեցին համագործակցության պայմանագիր՝ Ծաղկաձորի սրտում կառուցվող պրեմիում դասի Pallada համալիրի կառավարման և հանրությանը ներկայացման ուղղությամբ:

Միջոցառման ընթացքում կողմերը ներկայացրին Pallada նախագծի տեսլականը՝ շեշտելով, որ բարձր սպասարկման ստանդարտների ներդրումն արդեն սկսված է, և շուտով այն կդառնա Հայաստանի թե՛ զբոսաշրջային, թե՛ ներդրումային և թե՛ բնակելի համալիրների  ոլորտներում նոր որակի խորհրդանիշ։

Ներկայացվեց, որ Ծաղկաձորի կենտրոնական Ծաղկունյաց հրապարակի հարևանությամբ կառուցվող Pallada-ն տարածաշրջանի համար եզակի նախագիծ է։ Այն միավորում է ամենօրյա կյանքի հարմարավետությունը, առողջարար միջավայրը, հանգիստն ու ակտիվ ժամանցը՝ առաջարկելով լեռնային հանգստի նոր մշակույթ։ Համալիրը բաղկացած է լինելու 8 մասնաշենքից, որտեղ յուրաքանչյուր բնակարան նախագծված է որպես լիարժեք հյուրանոցային սենյակ՝ ապահովված համապատասխան սպասարկման ստանդարտներով։ Best Western Hotels-ի ներգրավվածությունը ապահովելու է այդ ստանդարտների միջազգային համապատասխանությունն ու շարունակական վերահսկումը։

Նախագիծը նախատեսված է ամբողջ տարվա ընթացքում լիարժեք հանգստի, ակտիվ ժամանցի և առողջարար կյանքի հնարավորություններ ապահովելու համար՝ դարձնելով այն ինչպես զբոսաշրջիկների, այնպես էլ ներդրողների համար գրավիչ ուղղություն։ Այն յուրահատուկ բնակելի համալիր է, որը կատարյալ ընտրություն է թե՛ մշտական բնակության, թե՛ հանգստի համար։

Համալիրում նախատեսված 137 բնակարանը կգործեն որպես Best Western Premier, իսկ 43 բնակարանը՝ որպես Best Western apartments։ Մնացած 600-ից ավելի բնակարանները կգործեն որպես Best Western Residences բնակելի հատված՝ կառավարման և սպասարկման գործառույթներով, որոնք վստահվելու են փորձառու  կառավարչական ընկերության։

Պայմանագրի ստորագրումն ընդգծեց Best Western Hotels֊ի հետաքրքրվածությունը Հայաստանի զբոսաշրջության զարգացմամբ, ինչպես նաև New City Projects-ի շարունակական հանձնառությունը՝ բարձրակարգ, միջազգային չափանիշներով նախագծեր իրականացնելու գործում։

New City Projects-ի համար Pallada-ն ավելին քան կառուցապատման հերթական ծրագիր է, այլ կարևոր ներդրումային նախաձեռնություն, որը նպատակ ունի բարձրացնել Ծաղկաձորի զբոսաշրջային գրավչությունը, առաջարկել նոր որակ ու նոր միջավայր ամբողջ տարածաշրջանի համար։

Best Western Hotels-ի հետ համագործակցությունը կերաշխավորի միջազգային ստանդարտներին համապատասխան սպասարկում, շարունակական որակի վերահսկում և համալիրի հետագա կայուն զարգացում։

Ձեզ հնարավոր է նաեւ դուր գա

Ինչի՞ց սկսել բնակարան գնելու գործընթացը․ ուղեցույց գնորդների համար

19 Mar 2026

Ինչի՞ց սկսել բնակարան գնելու գործընթացը․ ուղեցույց գնորդների համար

Անշարժ գույք գնելը կյանքի կարևորագույն և ամենախոշոր ֆինանսական քայլերից մեկն է: Այս հոդվածում New City Projects-ի թիմը կօգնի ձեզ հասկանալ, թե իրականում ինչից է պետք սկսել բնակարանի ընտրությունը:
New City Projects-ը՝ Los Angeles Times-ի Armenia Special Report հատուկ հրապարակման մեջ

27 Feb 2026

New City Projects-ը՝ Los Angeles Times-ի Armenia Special Report հատուկ հրապարակման մեջ

New City Projects-ը Հայաստանի ամենաազդեցիկ անշարժ գույքի կառուցապատող ընկերություններից մեկն է, որը վերաիմաստավորում է քաղաքային կյանքի չափանիշները Երևանի և երկրի այլ նշանավոր կենտրոններում։
Ի՞նչն է կապում միմյանց հետ Pallada Tsaghkadzor բնակելի համալիրը, Հին Հունաստանը և Օլիմպիական խաղերը

11 Nov 2025

Ի՞նչն է կապում միմյանց հետ Pallada Tsaghkadzor բնակելի համալիրը, Հին Հունաստանը և Օլիմպիական խաղերը

Յուրաքանչյուր անուն իր պատմությունն ունի։ Pallada-ն՝ Ծաղկաձորի սրտում գտնվող նորակառույց բնակելի համալիրը, նույնպես ունի իր յուրահատուկ պատմությունն ու կոնցեպտը։

© All rights reserved. This site is made by

New Sity projectsNew Sity projects
+374 44 477 477+374 60 444 777
Երևան, Հրաչյա Թամրազյան 1/2

Ընդհանուր դրույթներր եւ պայմանները Գաղտնիության քաղաքականություն

© All rights reserved. This site is made by