Ընտրել բնակարան
EnglishՀայերենРусский
  • Գլխավոր
  • Հարմարություններ
  • Բլոգ
+374 44 477 477

Մենյու

Ընտրել բնակարան
  • Գլխավոր
  • Հարմարություններ
  • Բլոգ
EnglishՀայերենРусский

19 Jun 2026

Հայաստան․ ճանապարհորդությունից դեպի կյանք

Հայաստանը գնալով ավելի հաճախ դառնում է ոչ միայն ճանապարհորդությունների, այլև ապրելու և ներդրումներ կատարելու վայր։ Այս համապատկերում զարգանում է նաև բնակելի անշարժ գույքի շուկան, որի առաջատար խաղացողներից մեկը 2019 թվականից ի վեր New City Projects ընկերությունն է։ Այն իրականացնում է նախագծեր Երևանում և Ծաղկաձորում՝ դեռ խորհրդային տարիներից հայտնի լեռնադահուկային հանգստավայրում։ Շուկայի փոփոխությունների և բնակելի միջավայրի ստեղծման իրենց մոտեցման մասին պատմում է ընկերության տնօրեն Վահե Դավթյանը։


Ինչպե՞ս է այսօր փոխվում անշարժ գույքի ընկալումը Հայաստանում

Վերջին մի քանի տարիների ընթացքում զբոսաշրջային հոսքը դեպի Հայաստան զգալիորեն աճել է։ Այցելուների շուրջ 40%-ը գալիս է Ռուսաստանից։ Եթե նախկինում Հայաստանը հիմնականում դիտարկվում էր որպես զբոսաշրջային ուղղություն, ապա այժմ ավելի ու ավելի հաճախ այն դիտվում է որպես բնակության վայր։ Շատերի համար սա հնարավորություն է տարվա մի մասն անցկացնել տաք կլիմայում, ունենալ երկրորդ տուն, վերադառնալ արմատներին կամ ձեռք բերել հուսալի ներդրումային ակտիվ։

Հետաքրքրությունը New City Projects-ի նախագծերի նկատմամբ ցուցաբերում են ինչպես տեղացի, այնպես էլ օտարերկրյա գնորդները։ Մեր հաճախորդների աշխարհագրությունն ընդգրկում է ավելի քան 10 երկիր։ Հայաստանի բնակիչներից բացի, հաճախորդների զգալի մասը կազմում են Ռուսաստանի քաղաքացիները։



Կարո՞ղ են օտարերկրացիները անշարժ գույք գնել Հայաստանում։

Այո՛, իհարկե։ Գործընթացը պարզ է և իրավական տեսանկյունից լիովին թափանցիկ։ Օտարերկրյա քաղաքացիները կարող են ազատորեն ձեռք բերել անշարժ գույք, այդ թվում՝ հեռավար եղանակով՝ լիազորագրի միջոցով։



Ինչպե՞ս եք գնահատում շուկայի ներկա իրավիճակը։

Հայաստանի անշարժ գույքի շուկան այս փուլում արդեն ձևավորված է, սակայն դեռևս լիարժեք չի հասունացել։ Սա նշանակում է գնորդները կարող են մտնել այս շուկա կանխատեսելով՝ արժեքի աճի ներուժ ապագայում՝ այդ թվում երկրի տնտեսության զարգացման շնորհիվ։ Այդ պատճառով բնակարանի պահանջարկ կա թե՛ վերջնական սպառողների, թե՛ ներդրողների շրջանում։

Մեր հաճախորդների ավելի քան 70%-ը խորհուրդ է տալիս իր հարազատներին և ընկերներին դիմել մեզ, իսկ վերջին տարիներին բնակարանների և թաունհաուսների ավելի քան 80%-ը վաճառվել է մինչև շենքերի շահագործման հանձնումը։ Մեզ համար սա պարզապես մարքեթինգային ցուցանիշ չէ, այլ վստահության ապացույց։



Պատմեք այն նախագծերի մասին, որոնք այժմ զարգացնում եք։

Կարելի է առանձնացնել տարբեր ձևաչափերի մի քանի պրեմիում նախագծեր՝ երկուսը Երևանում և մեկը՝ Ծաղկաձորում։ «Լոտուս» բնակելի համալիրը կառուցվում է մայրաքաղաքի ամենահեղինակավոր և խաղաղ թաղամասերից մեկում՝ Նորք-Մարաշում։ Տարածքը գտնվում է բարձունքի վրա, ինչի շնորհիվ այստեղ օդը մաքուր է, իսկ քաղաքի և Արարատ լեռան համայնապատկերային տեսարանները բացվում են գրեթե յուրաքանչյուր կողմից։ Համալիրում նախատեսված են ընդարձակ բնակարաններ, ավտոկայանատեղի, 3,860 քմ կանաչապատ բակ, մարզասրահ, սրճարան, մանկական խաղահրապարակ և 24/7 անվտանգություն։ Սա հանգիստ և հավասարակշռված կյանքի վայր է՝ քաղաքի կենտրոնից ընդամենը 10 րոպե հեռավորության վրա։

«Նովեմը» պրեմիում դասի թաունհաուսների թաղամաս է, որտեղ առաջնային նշանակություն ունեն անձնական տարածքն ու գաղտնիությունը։ Յուրաքանչյուր տուն ունի սեփական կանաչ բակ, տեռասա, ստորգետնյա հարկ և շահագործվող տանիք։ Շենքերի ճակատամասերը երեսպատված են սև տուֆով, տրավերտինով և կերամոգրանիտով։ Թաղամասի առավելություններից են՝ շուրջօրյա անվտանգությունը, փակ և բարեկարգ տարածքը, լողավազանն ու ստորգետնյա ավտոկայանատեղին։


Իսկ ի՞նչ է իրենից ներկայացնում Ծաղկաձորի նախագիծը։

«Պալլադան» ոչ միայն բնակելի համալիր է, այլև բազմաֆունկցիոնալ միջավայր՝ զարգացած ենթակառուցվածքներով, որը գտնվում է առողջարանային քաղաքի կենտրոնում։ Այստեղ՝ Երևանից ընդամենը մեկ ժամ հեռավորության վրա, կարելի է զբաղվել լեռնագնացությամբ, դահուկասահքով, սնոուբորդով և օգտվել ճոպանուղուց։ Զբոսաշրջային հոսքն ու հանգստյան անշարժ գույքի նկատմամբ ամբողջ տարվա պահանջարկը զգալիորեն բարձրացնում են նախագծի ներդրումային գրավչությունը։ Համալիրի շահագործումից հետո դրա կառավարումն իրականացնելու է միջազգային հյուրանոցային Best Western Hotels ցանցը։ «Պալլադայի» ծառայությունների և հարմարությունների շարքում են լողավազանը, սպա կենտրոնը, մարզասրահը, կոնսիերժ ծառայությունը, 24/7 անվտանգությունը, բարերն ու ռեստորանները, սուպերմարկետը, պադելի կորտերը, մանկական գոտիները և նույնիսկ ուղղաթիռների վայրէջքի հարթակը։

 

Ի՞նչ սկզբունքներով եք առաջնորդվում բնակելի համալիրներ ստեղծելիս։

Այսօր ընկերության պորտֆելում կա յոթ նախագիծ՝ ավելի քան 255,000 քմ ընդհանուր մակերեսով։ Մեր յուրաքանչյուր նախագծի հիմքում ոչ թե վերացական գաղափարն է, այլ մարդու իրական կարիքներն ու կենսակերպը․ ինչպես է նա ապրելու այդ վայրում, անցկացնելու իր ամեն օրը, որքան հարմարավետ կլինի այդ միջավայրը և ինչպես է այն պահպանելու իր արժեքը երկարաժամկետ հեռանկարում։ Այստեղից էլ գալիս է մեր ուշադրությունը հատակագծերի, շինանյութերի, ենթակառուցվածքների և տեղադրության նկատմամբ։ Մենք ձգտում ենք ստեղծել լիարժեք բնակելի միջավայր, որտեղ անհրաժեշտ ամեն ինչ գտնվում է մեկ կիլոմետրի շառավղում։ Սա ոչ միայն այսօրվա հարմարավետության, այլև տարիներ շարունակ բարձր կյանքի որակի ապահովման հարց է։



New City Projects ընկերության տնօրեն Վահե Դավթյանի հարցազրույցը «Աէրոֆլոտ» ամսագրում (հունիս, 2026 թ.)



Ձեզ հնարավոր է նաեւ դուր գա

New City Projects-ը՝ Los Angeles Times-ի Armenia Special Report հատուկ հրապարակման մեջ

27 Feb 2026

New City Projects-ը՝ Los Angeles Times-ի Armenia Special Report հատուկ հրապարակման մեջ

New City Projects-ը Հայաստանի ամենաազդեցիկ անշարժ գույքի կառուցապատող ընկերություններից մեկն է, որը վերաիմաստավորում է քաղաքային կյանքի չափանիշները Երևանի և երկրի այլ նշանավոր կենտրոններում։
Ինչո՞ւ դառնալ Pallada-ի բնակիչը

16 Sep 2025

Ինչո՞ւ դառնալ Pallada-ի բնակիչը

Pallada-ն յուրօրինակ ձևաչափով համալիր է, որը համատեղում է առօրյա կյանքը, հանգիստը, առողջությունը, սպորտն ու ժամանցը։
Ի՞նչն է կապում միմյանց հետ Pallada Tsaghkadzor բնակելի համալիրը, Հին Հունաստանը և Օլիմպիական խաղերը

11 Nov 2025

Ի՞նչն է կապում միմյանց հետ Pallada Tsaghkadzor բնակելի համալիրը, Հին Հունաստանը և Օլիմպիական խաղերը

Յուրաքանչյուր անուն իր պատմությունն ունի։ Pallada-ն՝ Ծաղկաձորի սրտում գտնվող նորակառույց բնակելի համալիրը, նույնպես ունի իր յուրահատուկ պատմությունն ու կոնցեպտը։

© All rights reserved. This site is made by

New Sity projectsNew Sity projects
+374 44 477 477+374 60 444 777
Երևան, Հրաչյա Թամրազյան 1/2

Ընդհանուր դրույթներր եւ պայմանները Գաղտնիության քաղաքականություն

© All rights reserved. This site is made by