Ընտրել բնակարան
EnglishՀայերենРусский
  • Գլխավոր
  • Հարմարություններ
  • Բլոգ
+374 44 477 477

Մենյու

Ընտրել բնակարան
  • Գլխավոր
  • Հարմարություններ
  • Բլոգ
EnglishՀայերենРусский

18 Nov 2026

New City Projects-ն արժանացել է Global Banking & Finance Review Awards 2026-ի երկու մրցանակի

New City Projects-ը հաղթող է ճանաչվել Global Banking & Finance Review Awards միջազգային մրցանակաբաշխության երկու անվանակարգերում՝ «Հայաստանի լավագույն պրեմիում դասի անշարժ գույքի կառուցապատող 2026» (Best Luxury Real Estate Developer Armenia 2026) և «Հայաստանի լավագույն բնակելի անշարժ գույքի կառուցապատող 2026» (Best Residential Real Estate Developer Armenia 2026)։ Մրցանակներով գնահատվել են ընկերության ձեռքբերումները բնակելի կառուցապատման ոլորտում, ներդրումը Հայաստանի անշարժ գույքի շուկայի զարգացման գործում և բարձրորակ բնակելի միջավայր ստեղծելու հանձնառությունը։

2011 թվականին հիմնադրված Global Banking & Finance Review Awards-ը համարվում է ամենահեղինակավոր միջազգային մրցանակաբաշխություններից մեկը։ Այն գնահատում է բարձր արդյունքները, նորարարությունն ու առաջնորդությունը տարբեր ոլորտներում, այդ թվում՝ բանկային գործի, ֆինանսների, ներդրումների, տեխնոլոգիաների և անշարժ գույքի ոլորտներում։ Մրցանակաբաշխությունը միջազգային ճանաչում է ձեռք բերել ընտրության թափանցիկ գործընթացի շնորհիվ, որը հիմնված է ուսումնասիրությունների և հավակնորդների ձեռքբերումների գնահատման վրա։ Ամեն տարի առաջադրման հայտեր են ստացվում ավելի քան 150 երկրի կազմակերպություններից։

New City Projects-ն արժանացել է «Հայաստանի լավագույն բնակելի անշարժ գույքի կառուցապատող 2026» մրցանակին՝ 2025 թվականին Երևանում խոշոր բնակելի նախագծերի հաջող իրականացման և Հայաստանի ժամանակակից բնակարանային ֆոնդի համալրման գործում ունեցած աճող ներդրման համար։

Մրցանակաբաշխության կազմակերպիչները հատկապես ընդգծել են «Աճառյան» և «Շինարարներ» բնակելի համալիրների առաջին մասնաշենքերի շահագործման հանձնումը։ Նրանք նաև առանձնացրել են ընկերության նախագծերի բազմազանությունը, դրանց նկատմամբ շուկայում ձևավորված բարձր պահանջարկը, բնակիչների կարիքներին ուղղված նախագծային լուծումներն ու առաջիկա նախագծերի թվի աճը։

«Հայաստանի լավագույն պրեմիում դասի անշարժ գույքի կառուցապատող 2026» մրցանակով գնահատվել են ընկերության՝ Երևանում և Ծաղկաձորում իրականացվող պրեմիում դասի բնակելի նախագծերը, ինչպես նաև Best Western Hotels-ի հետ միջազգային համագործակցությունը։ Այդ համագործակցության նպատակն է Հայաստանի հանգստավայրերի անշարժ գույքի շուկայում ներդնել հյուրընկալության և սպասարկման միջազգային չափանիշներ։

Կազմակերպիչներն ընկերության կարևոր ձեռքբերումների թվում առանձնացրել են Երևանի Novem Residence բնակելի համալիրը և Ծաղկաձորի Pallada բազմաֆունկցիոնալ բնակելի և հյուրանոցային համալիրը։ Նրանք նաև ընդգծել են ընկերության ներդրումը Ծաղկաձորի կենտրոնական՝ Ծաղկունյաց հրապարակի վերակառուցման գործում։ Հրապարակը վերաբացվել է 2026 թվականի հոկտեմբերին՝ նպաստելով Ծաղկաձորի՝ որպես զբոսաշրջային ուղղության գրավչության բարձրացմանը։

Հատուկ ուշադրության է արժանացել նաև հաճախորդների սպասարկման հարցում New City Projects-ի մոտեցումը։ Կազմակերպիչներն առանձնացրել են ընկերության թվային լուծումները՝ ինտերակտիվ քարտեզներն ու շենքերի եռաչափ հատակագծերը, ինչպես նաև այցելությունները շինհրապարակներ և Armenian Helicopters-ի հետ համատեղ կազմակերպված ուղղաթիռային շրջայցերը Pallada-ի կառուցապատման տարածքի վրայով։

Այս երկու մրցանակները New City Projects-ի զարգացման ռազմավարության միջազգային ճանաչումն են։ Ընկերությունն այդ ռազմավարության հիմքում դնում է բնակելի կառուցապատման որակը, նորարարական լուծումները, միջազգային գործընկերությունն ու Հայաստանում ժամանակակից բնակելի միջավայրեր ստեղծելու երկարաժամկետ հանձնառությունը։

2026 թվականի մրցանակակիրների ցանկը հրապարակված է Global Banking & Finance Review Awards-ի պաշտոնական կայքում։

Ձեզ հնարավոր է նաեւ դուր գա

New City Projects-ն ընդլայնում է միջազգային ներկայությունը՝ գրավելով գնորդների տարբեր երկրներից

01 Oct 2026

New City Projects-ն ընդլայնում է միջազգային ներկայությունը՝ գրավելով գնորդների տարբեր երկրներից

Հայաստանի անշարժ գույքի առաջատար կառուցապատող ընկերություններից մեկը՝ New City Projects-ը, ընդլայնում է իր միջազգային ներկայությունը՝ թիրախավորելով գնորդներին ԱՄՆ-ում, Եվրոպայում և Մերձավոր Արևելքում։ Այս նախաձեռնությունը հիմնված է երկարաժամկետ հեռանկար ունեցող, տարբեր կենսակերպերին համապատասխանող նախագծերի պորտֆելի, գործընկերների հետ վստահության վրա կառուցված համագործակցության և Հայաստանի անշարժ գույքի շուկայի ապագայի ձևավորմանն ակտիվորեն նպաստելու ձգտման վրա:
Ի՞նչն է կապում միմյանց հետ Pallada Tsaghkadzor բնակելի համալիրը, Հին Հունաստանը և Օլիմպիական խաղերը

11 Nov 2025

Ի՞նչն է կապում միմյանց հետ Pallada Tsaghkadzor բնակելի համալիրը, Հին Հունաստանը և Օլիմպիական խաղերը

Յուրաքանչյուր անուն իր պատմությունն ունի։ Pallada-ն՝ Ծաղկաձորի սրտում գտնվող նորակառույց բնակելի համալիրը, նույնպես ունի իր յուրահատուկ պատմությունն ու կոնցեպտը։
New City Projects-ը համագործակցության համաձայնագիր է կնքել BWH Hotels-ի հետ

17 Dec 2025

New City Projects-ը համագործակցության համաձայնագիր է կնքել BWH Hotels-ի հետ

Best Western-ը մուտք է գործում Ծաղկաձոր․ New City Projects-ի հետ ստորագրվել է համագործակցության պայմանագիր Պալլադա պրեմիում համալիրի համար

© All rights reserved. This site is made by

New Sity projectsNew Sity projects
+374 44 477 477+374 60 444 777
Երևան, Հրաչյա Թամրազյան 1/2

Ընդհանուր դրույթներր եւ պայմանները Գաղտնիության քաղաքականություն

© All rights reserved. This site is made by