Ընտրել բնակարան
EnglishՀայերենРусский
  • Գլխավոր
  • Հարմարություններ
  • Բլոգ
+374 44 477 477

Մենյու

Ընտրել բնակարան
  • Գլխավոր
  • Հարմարություններ
  • Բլոգ
EnglishՀայերենРусский

06 Nov 2026

Վահե Դավթյանի հարցազրույցը «The Executive Insight»-ի հետ

New City Projects-ի 7-ամյակին ընդառաջ, որն ընկերությունը նշում է այսօր՝ նոյեմբերի 6-ին, ընկերության գլխավոր տնօրեն Վահե Դավթյանը հարցազրույց է տվել The Executive Insight անկախ գործարար պարբերականին և մեդիա հարթակին։ Այն նախատեսված է ղեկավարների, հիմնադիրների և բիզնեսի գործառնական կառավարման պատասխանատուների համար ու անդրադառնում է արդյունավետ աշխատանքի հիմքում ընկած մտածելակերպին, ռազմավարություններին և սովորություններին։

Հարցազրույցում Վահե Դավթյանն անդրադարձել է New City Projects-ի և Հայաստանի անշարժ գույքի շուկայի զարգացմանը, բնակելի միջավայրի ստեղծման՝ ընկերության փիլիսոփայությանը, մրցակցային առավելություններին, միջազգային շուկաներում գործունեության ընդլայնմանը, հաճախորդների ու գործընկերների հետ հարաբերություններին, ինչպես նաև ռազմավարական առաջնահերթություններին և ապագա ծրագրերին։

Ո՞ր ռազմավարական տեսլականն ու առանցքային գործոններն են վճռորոշ եղել Հայաստանի անշարժ գույքի դինամիկ շուկայում New City Projects-ի աճի և հաջողության համար:

Ի սկզբանե New City Projects-ի մեր տեսլականը եղել է ավելին ստեղծելը, քան պարզապես բնակելի շենքեր։ Մենք ձգտում ենք ձևավորել միջավայրեր, որտեղ համադրվում են ճարտարապետությունը, գործառնական հարմարավետությունը, որակն ու երկարաժամկետ արժեքը։

Վերջին տարիներին Հայաստանի անշարժ գույքի շուկան զգալիորեն զարգացել է։ Այսօր գնորդներն ավելի տեղեկացված ու պահանջկոտ են․ նրանք չեն սահմանափակվում միայն քառակուսի մետրերով և հաշվի են առնում կյանքի ընդհանուր որակը, կառուցապատողի հեղինակությունը, ենթակառուցվածքները, նախագծային լուծումներն ու գույքի ապագա արժեքը։ Սա մեզ մղել է շարունակաբար բարձրացնելու նաև մեր սեփական չափանիշները։

Մեր աճի հիմքում մի քանի առանցքային գործոններ են՝ նախագծերի ընտրության հարցում խիստ և համակարգված մոտեցումը, շինարարության որակի նկատմամբ ուշադրությունը, շուկայի խորքային ըմբռնումն ու հաճախորդների փոփոխվող ակնկալիքներին արագ արձագանքելու կարողությունը։ Մենք նաև զգալի ներդրումներ ենք կատարել հաճախորդների հետ հաղորդակցության բարելավման, նրանց հետ փոխգործակցության տարբեր փուլերում տեխնոլոգիաների ներդրման և New City Projects բրենդի նկատմամբ վստահության ամրապնդման ուղղությամբ։

Ամենակարևորն այն է, որ մենք առաջնորդվում ենք երկարաժամկետ հեռանկարով։ Նախագծի իրականացումը կարող է տևել մի քանի տարի, սակայն քաղաքի և բնակիչների կյանքի վրա դրա ազդեցությունը պահպանվում է տասնամյակներ շարունակ։ Այս գիտակցումն ուղղորդում է մեր յուրաքանչյուր կարևոր որոշումը։


 

Ինչպե՞ս է New City Projects-ը մոտենում իր նախագծերի պլանավորմանն ու իրականացմանը, և ի՞նչ գործոններով են առաջնորդվում տեղադիրքի, ճարտարապետական հայեցակարգի, հարմարությունների ու նախագծային ընդհանուր լուծումների վերաբերյալ որոշումները:

Յուրաքանչյուր նախագիծ սկսվում է տեղանքի և այնտեղ հավանական բնակություն հաստատող մարդկանց կարիքների ուսումնասիրությունից։ Մենք չենք կարծում, որ յուրաքանչյուր տարածքում պետք է կիրառել կառուցապատման միևնույն մոդելը։

Տեղադիրքը, բնականաբար, առաջին դիտարկվող գործոններից է, սակայն այն գնահատելիս մենք չենք սահմանափակվում միայն դրա ներկա արժեքով։ Հաշվի ենք առնում հասանելիությունը, շրջակա ենթակառուցվածքները, հետագա զարգացման ներուժը, թաղամասի առանձնահատկություններն ու այն փոփոխությունները, որոնք տարածքը կարող է կրել առաջիկա տարիներին։

Այնուհետև ճարտարապետական հայեցակարգը մշակվում է՝ հաշվի առնելով և՛ տեղանքը, և՛ ապագա բնակչին։ Կախված նախագծից՝ առաջնահերթ կարող են լինել կանաչ տարածքները, առանձնությունը, ընտանիքների համար նախատեսված միջավայրերը, առողջարարական և մարզական ենթակառուցվածքները, կայանատեղիները, առևտրային ենթակառուցվածքները կամ հյուրանոցային ծառայությունները։

Մենք առանձնահատուկ կարևորում ենք հաճախորդի ամբողջական փորձառությունը։ Բնակարանների հատակագծերը, ընդհանուր օգտագործման տարածքները, կանաչապատումը, ինժեներական համակարգերը, նյութերն ու հարմարությունները պետք է կազմեն ներդաշնակ ամբողջություն, այլ ոչ թե գոյություն ունենան որպես առանձին տարրեր։ Այս փիլիսոփայությունը մեր նախագծերում տարբեր կերպ է արտահայտվում։ Novem Residence-ը կառուցապատման ցածր խտությամբ պրեմիում դասի բնակելի նախագիծ է, որի առանցքում առանձնությունն ու առավել բացառիկ բնակելի միջավայրն են։ Lotus Living-ում ավելի մեծ շեշտադրում է արվում բարեկարգ կանաչ տարածքների, ընտանիքների համար նախատեսված հարմարությունների և համայնքային կյանքի վրա։ Իսկ Pallada Tsaghkadzor-ը հանգստավայրի միջավայրում համադրում է բնակելի գույքի սեփականությունը հյուրանոցային ծառայությունների, առողջարարական և հանգստի ենթակառուցվածքների հետ։ Այսօր մեր նախագծերի ընդհանուր թիվը յոթն է, և այս երեքն առավել ամբողջական են ներկայացնում այն բազմազան կենսակերպերն ու հնարավորությունները, որոնք մենք ձգտում ենք առաջարկել։

Մեր նպատակը տվյալ հողատարածքը հնարավորինս խիտ կառուցապատելը չէ։ Մենք ձգտում ենք ճիշտ հավասարակշռություն գտնել առևտրային արդյունավետության և այնպիսի նախագծի ստեղծման միջև, որը երկարաժամկետ հեռանկարում կպահպանի իր պահանջվածությունն ու արժեքը։


 

Ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի անշարժ գույքի ոլորտում առկա մրցակցային միջավայրը, և ինչո՞վ է New City Projects-ը տարբերվում մյուս կառուցապատողներից:

Հայաստանի անշարժ գույքի ոլորտում մրցակցությունը զգալիորեն ուժեղացել է, ինչը ես դրական զարգացում եմ համարում։ Այն կառուցապատողներին մղում է բարելավելու ճարտարապետության որակը, հաճախորդների սպասարկումը, թափանցիկությունը, մարքեթինգը և, ընդհանուր առմամբ, շուկային ներկայացվող առաջարկը։

Միաժամանակ, այսօր մրցակցությունն այլևս չի սահմանափակվում գնով կամ տեղադիրքով։ Գնորդները համեմատում են առաջարկն ամբողջությամբ՝ կառուցապատողի գործունեության պատմությունը, ճարտարապետությունը, շինարարության որակը, հարմարությունները, վճարման տարբերակները, վաճառքից հետո հաղորդակցությունը և, ի վերջո, ընկերության նկատմամբ վստահության մակարդակը։

New City Projects-ում մենք ձգտում ենք առանձնանալ առաջարկվող նախագծերի որակի և հաճախորդի կարիքների խորքային ըմբռնման համադրությամբ։ Միևնույն մոտեցմանը հետևելու փոխարեն՝ մենք մշակում ենք տարբեր կենսակերպերին և շուկայի տարբեր հատվածներին համապատասխանող նախագծեր։

Մեզ առանձնացնող ևս մեկ կարևոր գործոն է նորարարություններ ներդնելու պատրաստակամությունը։ Մենք ակտիվորեն ուսումնասիրում ենք թվային լուծումները, նախագծերին վիրտուալ միջավայրում ծանոթանալու հնարավորությունները, տվյալների վրա հիմնված մարքեթինգն ու անշարժ գույքի ներկայացման և վաճառքի նոր մոտեցումները։

Սակայն, ի վերջո, տարբերությունը պետք է ապացուցվի գործով։ Ուժեղ բրենդը կարող է ուշադրություն գրավել, սակայն կայուն հեղինակություն կարող են ձևավորել միայն հետևողականորեն կյանքի կոչվող նախագծերն ու գոհ հաճախորդները։



Որո՞նք են ընկերության առանցքային առաջնահերթությունները շուկաների ընդլայնման, մասնավորապես՝ միջազգային գնորդների, ներդրողների և գործարար նոր հնարավորությունների ներգրավման ուղղությամբ:

Միջազգային շուկաներում գործունեության ընդլայնումը մեր կարևոր ռազմավարական առաջնահերթություններից է։

Հայաստանն ունի մեծ և համաշխարհային լայն կապեր ունեցող սփյուռք, և մենք զգալի ներուժ ենք տեսնում ԱՄՆ-ում, Եվրոպայում, Մերձավոր Արևելքում ու այլ տարածաշրջաններում բնակվող հայերի շրջանում։ Միաժամանակ, կարծում ենք, որ Հայաստանը կարող է ավելի ու ավելի մեծ հետաքրքրություն առաջացնել նաև այն գնորդների և ներդրողների շրջանում, որոնք հայկական արմատներ չունեն, սակայն տեսնում են երկրի զարգացման ներուժը։

Միջազգային հաճախորդների համար վստահությունն ու հասանելիությունն առանցքային նշանակություն ունեն։ Նրանց անհրաժեշտ են թափանցիկ տեղեկատվություն, իրավական և գնման հստակ ընթացակարգեր, արդյունավետ թվային հաղորդակցություն ու գույքը հեռավար գնահատելու հնարավորություն։ Այդ պատճառով մենք ներդրումներ ենք կատարում հաճախորդների հետ փոխգործակցության թվային ուղիների զարգացման, անշարժ գույքի վիրտուալ ներկայացման, միջազգային հաղորդակցության և արտերկրում գործընկերային կապերի ամրապնդման ուղղությամբ։

Մենք հետաքրքրված ենք նաև ռազմավարական գործընկերություններով, որոնք կարող են մեր նախագծեր բերել միջազգային փորձ, բրենդներ, տեխնոլոգիաներ, հյուրանոցային ոլորտի հայեցակարգեր և ներդրումներ։

Ուստի մեր նպատակը շատ ավելի լայն է, քան պարզապես հայկական անշարժ գույքը միջազգային շուկայում վաճառելը։ Մենք ցանկանում ենք, որ New City Projects-ը դառնա վստահելի հարթակ, որը միջազգային կապիտալը, մասնագիտական փորձն ու գնորդներին կապում է Հայաստանում որակյալ կառուցապատման հնարավորությունների հետ։

Հայաստանի անշարժ գույքի շուկան արդեն կայացած է, սակայն շարունակում է ակտիվորեն զարգանալ՝ գնորդներին առաջարկելով շուկա մուտք գործելու հստակ հնարավորություն և գույքի արժեքի երկարաժամկետ աճի ներուժ։ Հատկապես միջազգային գնորդների համար այստեղ անշարժ գույք ձեռք բերելը կարող է լինել կապիտալը պահպանելու միջոց՝ միաժամանակ ստեղծելով վերավաճառքի կամ վարձակալության միջոցով եկամուտ ստանալու հնարավորություն։


 

Ինչպե՞ս է New City Projects-ը ձևավորում և պահպանում երկարաժամկետ հարաբերություններ հաճախորդների, ներդրողների և ռազմավարական գործարար գործընկերների հետ:

Անշարժ գույքի ոլորտն իր էությամբ հիմնված է վստահության վրա։ Գույք գնելիս հաճախորդները հաճախ կայացնում են իրենց կյանքի ամենակարևոր ֆինանսական որոշումներից մեկը, իսկ ներդրողներն ու գործարար գործընկերները կապիտալ և հեղինակություն են ներդնում այնպիսի նախագծերում, որոնց իրականացումը կարող է տարիներ տևել։

Այդ պատճառով մենք համոզված ենք, որ հարաբերությունները պետք է կառուցվեն թափանցիկության, հետևողականության և ստանձնած պարտավորությունների կատարման վրա։

Մենք ձգտում ենք հաճախորդների հետ հաղորդակցությունը պահպանել ամբողջ ընթացքում՝ առաջին շփումից և գույքի ընտրությունից մինչև շինարարություն ու հանձնում։ Շարունակաբար աշխատում ենք տեղեկատվությունն ավելի հասանելի, իսկ գնման գործընթացն ավելի հարմարավետ դարձնելու ուղղությամբ։

Նույն մոտեցումն ունենք նաև ներդրողների և ռազմավարական գործընկերների հետ աշխատանքում։ Մենք կարևորում ենք այնպիսի հարաբերությունների ձևավորումը, որոնցում երկու կողմերն էլ հասկանում են երկարաժամկետ նպատակները և համագործակցությանը չեն մոտենում որպես մեկանգամյա գործարքի։

Ինձ համար հատկապես կարևոր է մի սկզբունք․ հեղինակությունը ձևավորվում է աստիճանաբար։ Յուրաքանչյուր ավարտված նախագիծ, յուրաքանչյուր գործընկերություն և յուրաքանչյուր հաճախորդի փորձառություն նպաստում են ընկերության նկատմամբ վստահության ամրապնդմանը։

Հետևաբար մեր նպատակը պարզապես վաճառք իրականացնելը կամ համաձայնագիր ստորագրելը չէ։ Մենք ձգտում ենք ստեղծել հարաբերություններ, որոնք կարող են շարունակվել տարբեր նախագծերի շրջանակում և երկար տարիների ընթացքում։


 

Ապագային նայելով՝ առաջիկա ո՞ր նախագծերը, նախաձեռնությունները կամ ռազմավարական առաջնահերթությունները, Ձեր կարծիքով, կձևավորեն New City Projects-ի աճի հաջորդ փուլը:

New City Projects-ի զարգացման հաջորդ փուլը բնորոշվելու է գործունեության մասշտաբների ընդլայնմամբ, ուղղությունների բազմազանեցմամբ, ինչպես նաև տեխնոլոգիաների և միջազգային փորձի առավել խորքային ներդրմամբ։

Մենք շարունակում ենք ընդլայնել մեր նախագծերի շրջանակը Երևանում և Հայաստանի ռազմավարական նշանակություն ունեցող այլ վայրերում՝ միաժամանակ աշխատելով շուկայի տարբեր հատվածների համար նախատեսված նախագծերի վրա՝ բարձրորակ բնակելի համայնքներից մինչև պրեմիում դասի և ներդրումային ուղղվածություն ունեցող համալիրներ։

Մեզ հատկապես հետաքրքրող ուղղություններից մեկն այնպիսի նախագծերի ստեղծումն է, որտեղ բնակելի անշարժ գույքը համալրվում է հյուրանոցային ծառայություններով, առողջարարական, հանգստի և առևտրային ենթակառուցվածքներով ու մասնագիտական կառավարմամբ։ Կարծում ենք՝ շուկան աստիճանաբար կշարժվի դեպի համալիր կառուցապատում՝ առանձին բնակելի շենքերի փոխարեն։ Այս ուղղությունն արտացոլում են Lotus Living-ի, Novem Residence-ի և Pallada Tsaghkadzor-ի նման նախագծերը՝ համայնքային կյանքի վրա կենտրոնացած քաղաքային բնակելի միջավայրից և առանձնություն ապահովող պրեմիում դասի բնակավայրերից մինչև հյուրանոցային բաղադրիչի վրա հիմնված, ներդրումային ուղղվածություն ունեցող հանգստավայրային համալիրներ։

Տեխնոլոգիաների նշանակությունը նույնպես էապես մեծանալու է։ Մենք հնարավորություններ ենք տեսնում թվային հարթակների, տվյալների, արհեստական բանականության, վիրտուալ միջավայրերի և ավտոմատացման կիրառման համար՝ մարքեթինգում, վաճառքում, հաճախորդների սպասարկման և նախագծերի կառավարման ոլորտներում։

Միաժամանակ, միջազգային գործընկերությունները շարունակելու են մնալ մեր գլխավոր առաջնահերթություններից մեկը։ Միջազգային փորձի և չափանիշների ներդրումը Հայաստանում կարող է զգալի արժեք ստեղծել ինչպես մեր ընկերության, այնպես էլ ամբողջ շուկայի համար։

Մեր ձգտումը հստակ է․ New City Projects-ի աճին զուգընթաց՝ մենք ցանկանում ենք նպաստել նաև Հայաստանի անշարժ գույքի ոլորտի զարգացմանը և ցույց տալ, որ Հայաստանում ստեղծվող նախագծերը կարող են մրցունակ լինել միջազգային չափանիշներով։



The Executive Insight

Ձեզ հնարավոր է նաեւ դուր գա

Ինչո՞ւ դառնալ Pallada-ի բնակիչը

16 Sep 2025

Ինչո՞ւ դառնալ Pallada-ի բնակիչը

Pallada-ն յուրօրինակ ձևաչափով համալիր է, որը համատեղում է առօրյա կյանքը, հանգիստը, առողջությունը, սպորտն ու ժամանցը։
New City Projects-ը համագործակցության համաձայնագիր է կնքել BWH Hotels-ի հետ

17 Dec 2025

New City Projects-ը համագործակցության համաձայնագիր է կնքել BWH Hotels-ի հետ

Best Western-ը մուտք է գործում Ծաղկաձոր․ New City Projects-ի հետ ստորագրվել է համագործակցության պայմանագիր Պալլադա պրեմիում համալիրի համար
New City Projects-ն ընդլայնում է միջազգային ներկայությունը՝ գրավելով գնորդների տարբեր երկրներից

01 Oct 2026

New City Projects-ն ընդլայնում է միջազգային ներկայությունը՝ գրավելով գնորդների տարբեր երկրներից

Հայաստանի անշարժ գույքի առաջատար կառուցապատող ընկերություններից մեկը՝ New City Projects-ը, ընդլայնում է իր միջազգային ներկայությունը՝ թիրախավորելով գնորդներին ԱՄՆ-ում, Եվրոպայում և Մերձավոր Արևելքում։ Այս նախաձեռնությունը հիմնված է երկարաժամկետ հեռանկար ունեցող, տարբեր կենսակերպերին համապատասխանող նախագծերի պորտֆելի, գործընկերների հետ վստահության վրա կառուցված համագործակցության և Հայաստանի անշարժ գույքի շուկայի ապագայի ձևավորմանն ակտիվորեն նպաստելու ձգտման վրա:

© All rights reserved. This site is made by

New Sity projectsNew Sity projects
+374 44 477 477+374 60 444 777
Երևան, Հրաչյա Թամրազյան 1/2

Ընդհանուր դրույթներր եւ պայմանները Գաղտնիության քաղաքականություն

© All rights reserved. This site is made by