Ընտրել բնակարան
EnglishՀայերենРусский
  • Գլխավոր
  • Հարմարություններ
  • Բլոգ
+374 44 477 477

Մենյու

Ընտրել բնակարան
  • Գլխավոր
  • Հարմարություններ
  • Բլոգ
EnglishՀայերենРусский

18 Sep 2026

New City Projects-ը Հայաստանը ներկայացրեց Dubai-ում կայացած International Property Show 2026 ցուցահա

New City Projects ընկերությունը մասնակցեց անշարժ գույքի միջազգային International Property Show (IPS) 2026 ցուցահանդեսին, որն անցկացվեց սեպտեմբերի 7–9-ը Dubai World Trade Centre-ում (Դուբայի համաշխարհային առևտրի կենտրոն)։ Այս տարի Հայաստանը առաջին անգամ ներկայացվեց տարածաշրջանի անշարժ գույքի խոշորագույն ցուցահանդեսներից մեկում։

Երեք օր շարունակ New City Projects-ը միջազգային լսարանին ներկայացրեց Հայաստանի անշարժ գույքի շուկան, երկրի ներդրումային հնարավորությունները, ինչպես նաև Երևանի և Ծաղկաձորի իր բնակելի համալիրները։ Ընկերության տաղավարում ներկայացված էին պրեմիում և բիզնես դասի չորս նախագծեր՝ Lotus, Orion և Novem՝ Երևանում, ինչպես նաև Pallada-ն՝ Ծաղկաձորի կենտրոնում գտնվող խոշոր բազմաֆունկցիոնալ բնակելի համալիրը։ Ծաղկաձորը Հայաստանի ամենահայտնի լեռնադահուկային հանգստավայրն է, որը զբոսաշրջիկների է գրավում ամբողջ տարվա ընթացքում։

IPS 2026-ին մասնակցությունը հնարավորություն ընձեռեց Հայաստանը ներկայացնել միջազգային լայն լսարանին և անմիջականորեն շփվել ԱՄԷ-ից և այլ երկրներից ժամանած ներդրողների, անշարժ գույքի ոլորտի մասնագետների և պոտենցիալ գնորդների հետ։ Հանդիպումների ընթացքում առանձնահատուկ ուշադրություն դարձվեց օտարերկրյա քաղաքացիների կողմից անշարժ գույք ձեռք բերելու հնարավորություններին, Հայաստանում որակյալ բնակելի անշարժ գույքի շուկայի զարգացմանը, ինչպես նաև Երևանի և Ծաղկաձորի՝ որպես բնակության և ներդրումների համար գրավիչ ուղղությունների ներուժին։

«Մեզ համար International Property Show-ին մասնակցությունն առանձնահատուկ նշանակություն ուներ, քանի որ այս տարի Հայաստանը առաջին անգամ ներկայացվեց ցուցահանդեսում՝ հայկական կառուցապատողի մասնակցությամբ։ Մենք ցանկանում էինք ոչ միայն միջազգային լսարանին ներկայացնել New City Projects-ի նախագծերը, այլև ցույց տալ Հայաստանի անշարժ գույքի շուկայի ընդհանուր հնարավորությունները։ Մեր նախագծերի նկատմամբ ցուցաբերված հետաքրքրությունն ու այս երեք օրերի ընթացքում ձեռք բերված նոր կապերը հաստատում են միջազգային հարթակներում Հայաստանի հետագա ներկայացման կարևորությունը», – նշել է New City Projects-ի տնօրեն Վահե Դավթյանը։

IPS 2026-ի ընթացքում New City Projects-ի տաղավար այցելեց Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։ Այստեղ նա հանդիպեց ընկերության տնօրենին, որի ընթացքում քննարկվեցին Հայաստանի շինարարության ոլորտի և բնակելի անշարժ գույքի շուկայի զարգացմանն առնչվող հարցեր։

Ընկերության տաղավար այցելեց նաև Դուբայում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոս Արտակ Ավետիսյանը։ Վահե Դավթյանի հետ հանդիպման ընթացքում քննարկվեցին Հայաստանի և ԱՄԷ-ի անշարժ գույքի շուկաների ընթացիկ միտումները, ինչպես նաև ոլորտի զարգացման հեռանկարները։

Բացի այդ, New City Projects-ի ղեկավարը հանդիպեց AIM Congress-ի և International Property Show-ի գործադիր տնօրեն Մարկ Տարրագո Գալսերանի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվեց ընկերության մասնակցությունը IPS 2026-ին, ինչպես նաև միջոցառման վերաբերյալ ընկերության ղեկավարի տպավորությունները։

Դուբայում անցկացված ցուցահանդեսը կարևոր քայլ դարձավ New City Projects-ի միջազգային կապերի ընդլայնման և հայկական անշարժ գույքի՝ երկրի սահմաններից դուրս առաջխաղացման ուղղությամբ։ Երեք օրերի արդյունքներով ընկերությունը նոր գործարար կապեր հաստատեց տարբեր երկրների անշարժ գույքի շուկայի ներկայացուցիչների, ներդրողների, հաճախորդների և պոտենցիալ գործընկերների հետ։ Ներկայացված նախագծերի և Հայաստանի անշարժ գույքի շուկայի հնարավորությունների նկատմամբ ցուցաբերված հետաքրքրությունը հիմք ստեղծեց New City Projects-ի միջազգային համագործակցության հետագա զարգացման համար։

2026 թվականին International Property Show միջազգային ցուցահանդեսն անցկացվեց արդեն 22-րդ անգամ։ Կազմակերպիչների տվյալներով՝ ցուցահանդեսին մասնակցել է 280 ցուցադրող, իսկ մասնակիցների և այցելուների աշխարհագրությունն ընդգրկել է ավելի քան 190 երկիր։ Այցելուների թիվը կազմել է 48 740 մարդ։

Ձեզ հնարավոր է նաեւ դուր գա

Ինչո՞ւ է Ծաղկաձորը գրավիչ բազմաթիվ զբոսաշրջիկների համար

27 Aug 2025

Ինչո՞ւ է Ծաղկաձորը գրավիչ բազմաթիվ զբոսաշրջիկների համար

Ծաղկաձորը Հայաստանի զբոսաշրջային սիրված քաղաքներից է: Այն հիասքանչ բնության, պատմամշակութային վայրերի, հանգստի համար ստեղծված բազմաթիվ պայմանների շնորհիվ գրավում է ինչպես տեղացի, այնպես էլ օտարերկրացի զբոսաշրջիկների ուշադրությունը: 
Հայաստան․ ճանապարհորդությունից դեպի կյանք

19 Jun 2026

Հայաստան․ ճանապարհորդությունից դեպի կյանք

New City Projects ընկերության տնօրեն Վահե Դավթյանի հարցազրույցը «Աէրոֆլոտ» ամսագրում (հունիս, 2026 թ.)
Pallada-ում բնակարանը՝ կայուն եկամտի աղբյուր

10 Oct 2025

Pallada-ում բնակարանը՝ կայուն եկամտի աղբյուր

Հաշվարկված քայլերի և շուկայի մանրամասն ուսումնասիրության դեպքում անշարժ գույքի ձեռքբերումը կարող է շահավետ ներդրում լինել, այսինքն՝ գնելով բնակարան՝ դուք կարող եք այն հանձնել վարձակալության և ապահովել կայուն եկամուտ: 

© All rights reserved. This site is made by

New Sity projectsNew Sity projects
+374 44 477 477+374 60 444 777
Երևան, Հրաչյա Թամրազյան 1/2

Ընդհանուր դրույթներր եւ պայմանները Գաղտնիության քաղաքականություն

© All rights reserved. This site is made by